Արցախի բռնի տեղահանության մասին ֆիլմը մրցանակ է ստացել Խորվաթիայում

  • by Editbeglari, 19 Օգոստոսի, 2026 in Լուրեր
107 դիտում

Ամերիկահայ ռեժիսոր և հեռուստահաղորդավար Դիանա Մեդիսոնի «Տնից ավելի գեղեցիկ տեղ չկա» (There’s No Place Like Home) վավերագրական ֆիլմը Խորվաթիայի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «Լավագույն առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Ֆիլմը պատմում է 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված հայերի մասին՝ ներկայացնելով նրանց անձնական պատմությունները, կորուստը, գոյատևման պայքարը և հայրենիքից հեռանալուց հետո «տուն» հասկացության նոր իմաստի որոնումը։