Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ավարտել ԱՄՆ-ի հետ ամիսներ շարունակվող պատերազմը՝ ընդգծելով, որ Իրանը բանակցություններին ներկայանում է ուժեղ դիրքերից։
Նրա խոսքով՝ այժմ հարմար ժամանակ է պատերազմը դադարեցնելու համար, քանի որ, իր գնահատմամբ, Իրանը գտնվում է «ուժի և արժանապատվության դիրքում»։
Փեզեշքիանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի դպրոցների, հիվանդանոցների և ենթակառուցվածքների վրա հարձակումների մեջ։
