«Դիալոգի» դրոշն՝ Արարատի գագաթին

  • by Editbeglari, 24 Օգոստոսի, 2026 in Լուրեր
94 դիտում

2017–2019 թվականներին Մոսկվայի Սուվորովյան հրապարակում՝ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ պարզված «Դիալոգ» հասարակական կազմակերպության դրոշը ծածանվեց Արարատի գագաթին՝ ծովի մակերևույթից 5165 մետր բարձրության վրա՝ իբրեւ տարբեր երկրների մարդկանց բարեկամության, փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և ընդհանուր արժեքների շուրջ միասնության խորհրդանիշ։ «Դիալոգ» կազմակերպության անդամ Ելենա Շուվաևայի գլխավորությամբ իրականացված այս վերելքը նրա համար ութերորդն էր: Խմբի կազմում էր նաև Մոլդովիայից գիտնական Տատյանա Յանգայկինան: Խմբի բոլոր անդամներն ապահով վերադարձել են Հայաստան: