Ոսկանյանը վերծանում է տեղանունները

  • by Editbeglari, 02 Մայիսի, 2025 in TV
185 դիտում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են՝ Բաղանիս-Այրում, Աշաղի Ասքիփարա և այլն։

Ուրեմն, «այրումը» հայտնի ցեղանուն է, և այդ ցեղի ներկայացուցիչները շատ ուշ ժամանակներում հայտնվել են Բաղանիսի միասնական հայկական պատմամշակութային տարածքում ամառանոց-ձմեռանոց իրենց թափառումների ընթացքում։

«Աշաղի» բառն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «ներքին», իսկ Ասքիփարան (գրափոխության հետևանքով նաև՝ Աքսիփարա) հայերեն Ոսկեպարի ՝ ադրբեջաներենում աղճատված տարբերակն է, ուստի դա Ներքին Ոսկեպարն է, նույն Ոսկեպարի պատմամշակութային հայկական տարածքի մի մասը, որտեղ կրկին չափազանց ուշ ժամանակներում էլի հայտնվել են այրումները»։