ԱՀՀ Կառավարության խոսնակի ելույթը — Կառավարություն

  • by Editbeglari, 02 Մայիսի, 2025 in TV
235 դիտում

Հուլիսի 27֊ին տեղի ունեցավ ԱՀՀ կառավարության խոսնակ Արմենուհի Սահակյանի ելույթը։ Նա  մասնավորապես անդրադարձավ  Արևմտյան Հայաստանի Երևանյան ներկայացուցչությունում՝Արցախից բռնի տեղահանված բնիկների հետ տեղի  ունեցած հանդիպմանը, որի ժամանակ ԱՀՀ Նախագահ Լիտիա Մարկոսեանն իր ելույթում ընդգծել է   Արևմտյան Հայաստանի և արցախահայերի բնիկության և միասնական պայքարի կարևորությունը: Տիկին նախագահը նաև անդրադարձել է ՄԱԿ-ում իր և նախագահ  Արմենակ Աբրահամեանի մասնակցությամբ կայացած հանդիպումներին, որտեղ քննարկվել են Արևմտյան Հայաստանի և արցախահայության բնիկության, իրավունքների և լեզուների հարցերը: Նա արցախցիներին կոչ է արել լինել միասնական և պայքարել իրենց իրավունքների համար:

Խոսնակը նաև իր ելույթում   անդրադարձավ  Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ հայերի դեմ կատարված ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցին,  որտեղ ԱՀՀ Ազգային խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։