Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի և Արեւելյան Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության մասին պայմանագիր: Միջոցառմանը ներկա են եղել նաև Արեւելյան Հայաստանում ԻԻՀ դեսպանը:
Իրանի կողմից համաձայնագիրը ստորագրել է ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսեյն Սուֆին, իսկ Արեւելյան Հայաստանի կողմից՝ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը:
Արեւելյան Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդմամբ, այս համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել Հայաստանի քաղաքացիների անձնական ավտոմեքենաներով այցը Իրան և «Կառնետ դե Պասաժ»-ի տրամադրումը:
Այս համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների միջև զբոսաշրջության և տրանսպորտային հարաբերությունների ամրապնդման գործում և կարող է նպաստել Հայաստանի քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունների ավելացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Արեւելյան Հայաստանի Հանրապետության միջև մշակութային և տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը։
Ստորագրման արարողությանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, հիշատակելով Նիկոլ Փաշինյանի ու Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը, ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված քաղաքական վճռականությունը։
