Հայկական ֆուտբոլի ապագա աստղը չեխական «Սպարտայում». 15-ամյա Ավետ Կասպարովը Պրահայի ֆուտբոլային ակումբում  

  • by Editbeglari, 26 Սեպտեմբերի, 2024 in Լուրեր
427 դիտում

Արեւելյան Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականի անդամ 15 ամյա ֆուտբոլիստ Ավետ Կասպարովը դարձել է չեխական «Սպարտա» ակումբի պատանեկան թիմի անդամ։ Ապրիլի 2-ից նախ մի քանի ամիս փորձաշրջան է անցել ,իսկ հուլիսի 28-ից նրան ընդունել են  ակումբ։

 Ֆուտբոլիստը, ծնվել է 2008 թվականի սեպտեմբերի 28-ին Երեւանում։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հայտնի դարպասապահ(2004-2015) Գեւորգ Կասպարովի որդին է։ Ֆուտբոլի նկատմամբ սերը փոխանցվել է հորից։ ԴԵռ մանկուց՝ 6.5 տարեկանից Ավետը  սկսել է մարզվել տարբեր ակումբներում, խաղացել է «Բանանցի», ապա «Ուրարտուի» մանկապատանեկան թիմերում։ Եղբայրը՝ Գոռը, նույնպես մասնակցել է մանկապատանեկան թիմերի խաղերին, սակայն Երեւանի պետական համալսարանի կենսաքիմիայի բաժինը ընդունվելուց հետո, թողել է ֆուտբոլը։ Ավետը նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականի անդամ է, հոկտեմբերի 9-ից մասնակցելու է Սլովենիայի, Վրաստանի, Լեհաստանի թիմերի հետ խաղերին։