Մոսկվայում տեղի ունեցած բացառիկ միջոցառման՝ «Մարտական եղբայրություն» վերածնունդին նվիրված ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել էր ռեժիսոր Գարիկ Մակարյանի , պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանի գլխավորությամբ, հրավիրված էին Արեւմտեան Հայաստանի Երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները։
Ֆիլմի վերջում Արեւմտեան Հայաստանի Երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանը, ով հանդիսանում Է ֆիլմի գլխավոր հերոսի թոռնուհին՝ ելույթ ունեցավ, շնորհակալություն հայտնելով հրավերի համար և ընդգծելով ֆիլմի կարեւորությունը՝ հայ ժողովրդի հերոսական էջերը ներկայացնելու առումով։ Ֆիլմում ներկայացվում էր ԽՍհՄ օդաչու գնդապետ Վազգեն Օգանեսովի մասին Հերոսական պատմությունը։
Նարինե Հովհաննիսյանի խոսքում շեշտադրվեց հայ զինվորականների՝ բազմիցս կերտած սխրանքները թե՛ անցյալի, թե՛ ներկա պատերազմներում։ Հայ զինվորները իրենց կյանքն են նվիրել հայրենիքի ազատագրման համար՝ դարձնելով իրենց անունը՝ ազատության և ազգի պաշտպանության խորհրդանիշ։
Ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ ֆիլմի ցուցադրությունը ևս մեկ առիթ է՝ ճանաչելու ոչ միայն հայ զինվորականների սխրանքները, այլև նրանց ներուժը՝ ապահովելու հայրենիքի գոյատևումն ու պաշտպանությունը։ «Ես բնիկ հայ եմ և հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ ներկայացնել հայ ժողովրդի ավանդույթներն ու արժեքները այստեղ՝ Մոսկվայում» , — եզրափակեց նա:
