Արմենակ Աբրահամեանի ելույթը՝ Հայկական հարցի ռազմավարական կարևորության մասին

  • by Editbeglari, 02 Մայիսի, 2025 in TV
461 դիտում

2024 թվականին Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի հռչակագրի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիման ժամանակ  Արևմտյան Հայաստանի  Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը կարևոր անդրադարձ կատարեց Հայկական հարցին և այն ռազմավարական նշանակությանը, որն ունի Արևմտյան Հայաստանի տարածքը՝ միջազգային էներգետիկ և քաղաքական ծրագրերի համատեքստում։

Արմենակ Աբրահամեանի խոսքով, այսօր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի մոտ 1000 կիլոմետրանոց հատվածը անցնում է Արևմտյան Հայաստանի տարածքով՝ ընդգրկելով նախագահ Վուդրո Վիլսոնի սահմանած քարտեզի սահմանները։ «Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է գազատարն անցնում Արևմտյան Հայաստանի տարածքով՝ շրջանցելով Արևելյան Հայաստանը, բայց ամբողջովին հատելով Արևմտյան Հայաստանը»,- նշեց Արմենակ Աբրահամեանը։ Արմենակ Աբրահամեանը ընդգծեց, որ այս իրողությունը ռազմավարական լուրջ խնդիրներ է առաջացնում և պահանջում է հայկական կողմի զգոնություն ու հետևողականություն։

Արմենակ Աբրահամեանը ներկայացրեց նաև Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի հիմնադիրների՝ Կոմիտաս Դանիելյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վաչագան Իշխանյանի, Սամվել Բաբայանի, Արմենակ Աբրահամեանի, Մելանյա Բալայանի անունները՝ նշելով, որ նրանց միասնական ջանքերով 2004 թ. դեկտեմբերի 17-ին Շուշիում հրապարակվեց հայտարարություն, որն անդրադառնում է հայ ժողովրդի իրավունքներին։

Աբրահամյանն ընդգծեց, որ 1919 թ. Ազգերի լիգան որոշում էր ընդունել՝ հայ ժողովրդի համար ազգային օջախ ստեղծելու մասին, սակայն ԱՄՆ Սենատը չընդունեց որոշում, որով նախագահ Վուդրո Վիլսոնին կհանձնարարեր զորքեր ուղարկել Արևմտյան Հայաստան՝ պաշտպանելու այդ տարածքները։ Այդուհանդերձ, Սենատը հաստատեց նախագահ Վիլսոնի՝ իրավարար որոշումը, որը հիմնված էր հայկական պետության սահմանների վերականգնման վրա։

Հանդիպման վերջում Արմենակ Աբրահամեանը կոչ արեց մասնակիցներին ուշադրություն դարձնել Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ իրավական և քաղաքական իրավունքների վերականգնման կարևորությանը՝ ընդգծելով ինքնորոշման իրավունքի իրականացման անհրաժեշտությունը։