Արեւմտեան Հայաստանի Հանրապետության կառավարության խոսնակի ելույթը 

  • by Editbeglari, 10 Ապրիլի, 2025 in Լուրեր
348 դիտում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության խոսնակ Էլյա Դավթյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ներկայացնելով կառավարության շաբաթական ամփոփագիրը։ Նա ընդգծեց, որ քննարկված հարցերը վերաբերել են ոչ միայն կառավարության աշխատանքներին, այլեւ Արեւմտյան Հայաստանի հայ բնակչության իրավունքներին։

Կարեւոր թեմաներից էր Շվեյցարիայում կայանալիք համաժողովը, որի ընթացքում կքննարկվի Արցախի հայության վերադարձի հարցը։ Նա վերահաստատեց՝ միջազգային հարթակներում շարունակվում են ջանքերը՝ պաշտպանելու արցախցիների իրավունքները։

Խոսնակը նաեւ անդրադարձավ Arte հեռուստաընկերության քարտեզին, որտեղ բացակայում են Արեւմտյան Հայաստանը, Արեւելյան Հայաստանը եւ Արցախը՝ նշելով, որ միջազգային կազմակերպությունները պետք է ճանաչեն եւ պաշտպանեն բնիկ հայերի իրավունքները։

«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ հանուն մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության», – ասաց Էլյա Դավթյանը։

Խոսնակի ելույթը դիտելու համար անցեք հետևյալ հղումով։