Հանրաժողով-քննարկում ՝ նվիրված Հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը, Արևմտյան Հայաստանին և Արցախի հայերի իրավունքներին

  • by Editbeglari, 03 Դեկտեմբերի, 2025 in Լուրեր
155 դիտում

Հիշողության  և քաղաքացությանսիմպոզիում -ասոցիացիա

Հանրաժողով-քննարկում՝ նվիրված Հայերի ցեղասպանությանը, Արևմտյան Հայաստանին և Արցախի հայերի իրավունքներին
2025 թ. դեկտեմբերի 15, ժամը 19:00
La Maison des Associations
1, Av. des Broussailles
Կաննը, Պրովանս–Ալփեր–Կոտ դ’Ազյուր, Ֆրանսիա

Հիշողության, քաղաքացիության և քաղաքացության սիմպոզիում- ասոցիացիան, նախագահ Ֆրանսուա Միլիոն-Ռուսոն, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի պատգամավորներ Վրեժ Աբրահամյանը և Ժան Ղազարոսյանը կազմակերպում են

ՀԱՆՐԱԺՈՂՈՎ – ՔՆՆԱՐԿՈՒՄ ՝ հետևյալ թեմաների շուրջ․ 

Հայերի  ցեղասպանություն, Արևմտյան Հայաստան, Արցախի հայերի իրավունքներ և Ֆրանսիայի դիրքորոշումը վերոհիշյալի շուրջ

Հատուկ հրավիրված հյուր՝
Արմենակ Աբրահամեան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ

Հանրաժողովի ընթացքում`

  • Կներկայացվեն Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման նոր մեխանիզմները, որոնք ընդունվում են տարբեր պետությունների կողմից՝ հիմնվելով հետևյալ հայտարարության վրա.

    «Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հայտարարում է, որ հայ ժողովուրդը 1894-ից 1923 թվականներին ենթարկվել է ցեղասպանության, որն իրականացվել է Օսմանյան Թուրքիայի իշխանության  եկած հաջորդական կառավարությունների կողմից՝ Արևմտյան Հայաստանում»։
  • Կհիշեցվեն Թուրքիայի, տարբեր պետությունների և միջազգային կառույցների իրավական պարտավորությունները՝ ուղղված հայ ժողովրդին և Արևմտյան Հայաստանին։
  • Կզարգացվեն նոր մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացած են Արևմտյան Հայաստանի և Արցախի հայության առջև՝ ազգային վերականգնման գործընթացում, ինչպես նաև կներկայացվեն պետական կառուցվածքի հիման վրա զարգացող ռազմավարական, իրավական և քաղաքական կիրառման գործնական մեխանիզմները։

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝
ուղարկելով էլ․ նամակ՝ contact@western-armenia.eu հասցեին

Հանրաժողովից հետո կմատուցվի բարեկամության գինին։