Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ին նվիրված ինտերակտիվ դասընթացին

  • by Editbeglari, 14 Հուլիսի, 2026 in Լուրեր
218 դիտում

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ին նվիրված մեկօրյա ինտերակտիվ դասընթացին, որը վարել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։

Դասընթացի ընթացքում նախագահ Աբրահամեանը ներկայացրել է Արևմտյան Հայաստանի պետականության գաղափարն ու նշանակությունը՝ անդրադառնալով հայ ժողովրդի բնիկության իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներին։ Նա երիտասարդներին ներկայացրել է ազգային առաքելության կարևորությունը, ինչպես նաև խոսել է ՄԱԿ-ի ստեղծման պատմության, նպատակների, կառուցվածքի, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության հիմնական սկզբունքների մասին։

Դասընթացն առանձնացել է իր ստեղծարար ձևաչափով․ այն կազմակերպվել էր խորհրդանշական «ճանապարհորդության» գաղափարի շուրջ՝ ներառելով Check-in, Boarding Pass և Coffee on Board ձևաչափերը, որոնք ապահովել են մասնակիցների ակտիվ ներգրավվածությունն ու ուսուցման հետաքրքիր միջավայրը։