Թուրքիայի նախագահական հաղորդակցության վարչության Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (DMM) հայտարարել է, թե ազգային փոքրամասնությունների դպրոցների կրթական գործընթացների նկատմամբ օրենքով սահմանված դրույթներից բացի նոր սահմանափակումներ չեն կիրառվել։
Իշխանությունները վստահեցնում են, որ փոքրամասնությունների դպրոցները իբրև թե շարունակում են բնականոն կրթական գործունեությունը։ Այդուհանդերձ, հայտարարությունը չի վերացնում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական համայնքի կրթական իրավունքների շուրջ տարիներ շարունակ հնչող մտահոգությունները։
Հայտարարությունը հրապարակվել է 2026 թվականի օգոստոսի 20-ին։
