Հունիսի 14–18-ը Հայաստանում անցկացվել է ICOMOS-ի եվրոպական տարածաշրջանային ամենամյա հանդիպումը, որին մասնակցել է Եվրոպայի 25 երկրներից 48 ներկայացուցիչ։
Հանդիպման շրջանակում կայացած միջազգային գիտաժողովում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հարցերը։ Գիտաժողովում առանձին անդրադարձ է կատարվել Անիի Մայր Տաճարի վերականգնմանը և դրա կարևորությանը՝ մշակութային ժառանգության պահպանության համատեքստում։
