Արևմտյան Հայաստանի Մերսին նահանգի Տավրոս լեռան ստորոտին գտնվող քարանձավում հայտնաբերվել են ձեռքի հետքեր։ Դրանք հայտնաբերվել էին պատահական ճանապարհորդի կողմից և լույս են սփռում նեոլիթյան ժամանակաշրջանի պատմության վրա:
Քաղաքացին անմիջապես լուսանկարել էր որմնանկարները:
Ահազանգի հետքերով փորձագետները մեկնել են տարածք և սկսել հայտնաբերման և ուսումնասիրության աշխատանքները։
5 տարվա ուսումնասիրության ընթացքում, 60 մ խորության վրա 7 քարանձավներում արձանագրվել են նեոլիթյան ժամանակաշրջանի՝ թվով 60 ձեռնահետքեր:
Փորձագետներն ասում են․«Մենք գնահատում ենք, որ այս վայրը 5000-ից 11000 տարի ընդգրկող նեոլիթյան ժամանակաշրջանին է պատկանում»:
Հնագետները ցանկանում են պաշտպանել այս ձեռնահետքերը և տարածքը վերածել ազգային պարկի:
