Ցեղասպանության զոհերին նվիրված հուշաքարի բացման արարողություն Անտիբում

  • by Western Armenia, 27 Ապրիլի, 2023 in Միջոցառումներ
165 դիտում

Քաղաքական գործիչ Ժան Լեոնետտին  իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

108 տարի առաջ ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց Օսմանյան կայսրության կողմից  Հայերի դեմ իրականացվող ցեղասպանությունը ։

Ի հիշատակ 1,5 միլիոն զոհերի՝ մենք՝  Ալփ-Մարիթիմի 7-րդ ընտրատարածքի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Պոժեի ներկայությամբ  Սեմբուլեսի գերեզմանատանը բացում ենք հուշաքար որի վրա գրված է՝

«Ի հիշատակ 1915 թվականի Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի, Ֆրանսիայի համար զոհված հայ զինյալների և դիմադրության մասնակիցների վետերանների»:

Արարողությունը տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամյանի, ANACAS-ի Նախագահ Վրէժ Աբրահամյանի եւ AACRFOA-ի նախագահ Ժան Ղազարոսյանի ներկայությամբ’ ինչպես նաև բազմաթիվ հյուրեր:

https://youtu.be/prdluSqjzE0