Կիլիկիայում գտնվող Օյլում Հյոյուքի պեղումների ընթացքում գտել են 4,000 տարվա ձիթապտղի կորիզ: Այժմ ուսումնասիրվում է, թե արդյոք գտնված պատմական կորիզը կրում է նույն գենը, ինչ որ այսօր կրում են տարածաշրջանում աճեցվող ձիթապտուղները:
Պեղումների ընթացքում հայտնաբերված 4 հազար տարվա վաղեմության ձիթապտղի կորիզների հետ մեկտեղ գնտվել են նաև բազալտե աղացքարեր, որոնք ենթադրաբար օգտագործվել են ձիթայուղի արտադրության մեջ:
