Սեպտեմբերի 8-ից 28-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Արևմտյան Հայաստանի խորհրդարանի հերթական նիստի ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին խնդիրներ:
Առցանց նիստը անցկացվեց Նախագահ Արմենակ Աբրահամյանի, խորհրդարանի նախագահ Լեոնարդո Բասմաջյանի և վարչապետ Սեդա Մելիքյանի մասնակցությամբ:
Արևմտյան Հայաստանի խորհրդարանի Արցախի ներկայացուցիչն էլ ներկայացրեց Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակը:
Նիստի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված պատերազմի ներքին և արտաքին ծավալների հարցերը։
Որոշվեց խնդրի վերաբերյալ նամակ ուղարկել աշխարհի 197 խորհրդարաններին: Սեպտեմբերի 29-ին որոշում ընդունվեց նաև ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների խորհրդին նամակ ուղարկել:
Առցանց նիստերը տեղի կունենան ամեն օր՝ նույն ժամին
