Արևմտյան Հայաստանի կառավարության խոսնակ Լիդիա Մարգոսյանի հայտարարությունը

  • by Éditeur, 11 Դեկտեմբերի, 2021 in Ազգային Խորհուրդ
831 դիտում

2021 թվականի դեկտեմբերի 8-ի օրակարգում կան մի քանի հարցեր

Առաջին կետ

Հայկական տարածքների շարունակական մասնատման արձանագրումը կատարվում է նույն գործելաոճով, ինչ եղավ 100 տարի առաջ՝ հայկական տարածքների նվաճում ցեղասպանական ծրագրով։

Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի պապենական տարածքներից հետո մասնատումը հասել է նաև Արցախին ու Սյունիքին։ Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ Արցախը և Սյունիքը հայկական տարածքների անբաժանելի մասն են, և որ նրանց օկուպացիան վաղուց է սկսվել։

Միջազգային իրավունքն արդեն իսկ որոշում է կայացրել նաև Արևմտյան Հայաստանի համար, որի արևմտյան սահմանն արդեն որոշված ​​է, իսկ արևելյան սահմանը դեռ պետք է որոշվի՝ համաձայն Սևրի դաշնագրի 92-րդ հոդվածի։

Այս առումով մենք պետություններին կոչ ենք անում աջակցել հայ ժողովրդի ձեռք բերված իրավունքների իրականացման գործում, այն է ՝ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը ի կատար ածելը և թուրքական զինված ուժերի բոլոր հայկական տարածքներից դուրս բերելը , որոնք արդեն ճանաչվել են 100 տարի առաջ։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է այդ պետությունների և մասնավորապես Ֆրանսիայի հանձնառությունը, որը 100 տարի առաջ հայտարարեց իր հավատարմությունը հայկական պետությանը, այն է՝ Արևմտյան Հայաստանի ճանաչմանը՝ ստորագրելով Սևրի հաշտության դաշնագիրը։

Արևմտյան Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ այդ պետությունները կկատարեն իրենց պարտավորությունները՝ պահպանելով հայ ժողովրդի օրինական իրավունքները՝ ապրելու իրենց պապենական տարածքում։

Մի քանի կուսակցությունների կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ, որոնք այսօր իրենց են վերագրում հայ ազգի ապագան որոշելու իրավունքը, առ ոչինչ է առանց Արևմտյան Հայաստանի կառավարության համաձայնության։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը նաև հիշեցնում է, որ Մինսկի խումբը չի կարող հավաքվել  առանց Արևմտյան Հայաստանի մասնակցության` 1920 թվականին ճանաչված հայկական պետության շարունակության և խաղաղության բանակցություններում հիմնական շահագրգիռ կողմի։

Հիշեցնում ենք, որ Արևմտյան Հայաստանի հայկական դիվանագիտությունն արդեն արտահայտվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած երկրորդ պատերազմի ժամանակ և վերահաստատում է իր հայտարարությունը՝ Ադրբեջանին և Թուրքիային միջազգային հարթակներից հեռացնելու` ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների,  ինքնիշխան տարածքների ոտնահարման դրդապատճառով և արգելված զենքի, բանտարկյալների ապօրինի կալանքի, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը չհամապատասխանելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների չկատարման համար:

Մասնավորապես, Արևմտյան Հայաստանի կառավարությունը դատապարտում է ռազմագերիների փոխանակման շանտաժը՝ ռազմավարական տեղեկատվության բացահայտման համար։ 

Նախկին այս գռեհիկ ու ցինիկ գործելաոճն ամրապնդում է Արևմտյան Հայաստանի դիրքերը ահաբեկչական այս սուբյեկտներին բացառելու հարցում։

Երկրորդ կետ

Արևմտյան Հայաստանի կառավարությունը կոչ է անում հայկական ուժերի համընդհանուր մոբիլիզացման` համատեքստում, երբ Թուրքիայի հարձակումները շարունակվում են իր ադրբեջանցի դաշնակցի քողի տակ։

Հայ ազգի գոյությունը կապված է իր ողջ տարածքի պաշտպանության հետ։ Դա հասկացել են Արցախի տարածքի դեմ թուրք-ադրբեջանական առաջին ագրեսիայի ականատեսն ու Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ իրենց հողերը կամավոր ազատագրող Արեւմտյան Հայաստանի որդիները։

Մի քանի տասնամյակ առաջ Արեւմտյան Հայաստանի զավակների մղած հաղթական պայքարը համահունչ է նրա էության մեջ դարբնված հայ մարտիկի կերպարին։

Այս նույն պայքարը 100 տարի առաջ մղել են Արեւմտյան Հայաստանի որդիները Արեւելյան լեգեոնում եւ ազատագրել Կիլիկիան։ Նույնպիսի հաղթական պայքար է սպասվում Արևմտյան Հայաստանի զավակներին՝ հայկական Շուշին վերադարձնելու համար և Արևմտյան Հայաստանի զավակները գիտեն, որ այդ լեգենդար ժայռն անանցանելի է թշնամու համար։

Անուշադրության ոգին օտար է Արևմտյան Հայաստանի զավակներին, և հենց այդ պատճառով նրանք այժմ գտնվում են առաջնագծում ՝ ապահովելու հայկական տարածքների անվտանգությունը։ Համընդհանուր զորահավաքի կոչն ուժի մեջ է մտել 2021 թվականի նոյեմբերի 16-ին:

Հետագա հայտարարությունը կարվի առաջիկայում:

Շնորհակալություն

Արևմտյան Հայաստանի կառավարության խոսնակ Լիդիա Մարգոսյանի հայտարարությունը — YouTube