Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության 10-ամյակին նվիրված zoom հանդիպում

  • by Editbeglari, 11 Մայիսի, 2026 in Լուրեր
151 դիտում

2026 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետություն ազգային սահմանադրության ընդունման 10-ամյակին նվիրված զգում հանդիպում։ Ելույթներով հանդես եկան Արեւմտեան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը, Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը, Ազգային խորհրդի փոխնախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը ում ելույթը ներկայացչեց կառավարության խոսնակ Շողեր Բիլեմճեանը , ինչպես նաեւ այլ պետական և հասարակական գործիչներ՝ ընդգծելով սահմանադրության կարևորությունը որպես ազգային ինքնության, բնիկ ժողովրդի իրավունքների և պետական շարունակականության հիմք։

Մասնակիցները նշեցին, որ սահմանադրությունը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլև հայ ժողովրդի ինքնորոշման, արդարության և պատմական հիշողության խորհրդանիշը։ Հատուկ անդրադարձ կատարվեց մայիսի 9-ի նշանակությանը՝ որպես հաղթանակի, Շուշիի ազատագրման և ազգային պայքարի օրվա։

Հանդիպման ընթացքում հնչեցին խոսքեր հայ ազատամարտիկների, Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ հերոսների և ազգային իրավունքների պաշտպանության համար պայքարող բոլոր հայորդիների հիշատակին։ Ելույթներում ընդգծվեց նաև, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հիմնված է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և բնիկ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա։

Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատեցին ազգային միասնության, արդարության և խաղաղ պետականության կառուցման գաղափարը՝ շնորհավորելով հայ ժողովրդին սահմանադրության 10-ամյակի առիթով։