Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամեանը 2026 թվականի հունիսի 1-ին ստորագրել է N°103 նախագահական հրամանագիրը, որով նոր նշանակություն է կատարվել Արտաքին գործերի նախարարության կազմում։
Հրամանագրի համաձայն՝ Ջորջ Գրինը նշանակվել է Արտաքին գործերի նախարարությանը կից պետական նախարար՝ երկու տարի ժամկետով։
Նշանակումը կատարվել է Հանրապետության Սահմանադրության 77-րդ և 82-րդ հոդվածների հիման վրա։ Նախագահական հրամանագրով սահմանվել է, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Հրամանագիրը ստորագրվել է Կարին քաղաքում՝ 2026 թվականի հունիսի 1-ին, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմից։
Նոր նշանակումը միտված է Արտաքին գործերի նախարարության գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանն ու միջազգային հարաբերությունների ոլորտում աշխատանքի ամրապնդմանը։
