Փետրվարի 8-20-ը տեղի է ունենալու ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային առաջին այցը Ֆրանսիա

  • by Éditeur, 11 Փետրվարի, 2022 in Հասարակություն
718 դիտում

Հարգելի´ գործընկերներ, հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. փետրվարի 8-20-ը տեղի է ունենալու ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային առաջին այցը Ֆրանսիա:

Այս առիթով, ս.թ. փետրվարի 11-ին`երեկոյան ժամը 18.00-ին Հանձնակատարի գրասենյակը կազմակերպելու է հանդիպում ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Փարիզում (վայրը՝ Cercle de l’Union Interalliée / հասցե՝ 33, rue du Faubourg Saint-Honoré 75008 Paris, France):

Գլխավոր հանձնակատարի այցի նպատակն է ծանոթանալ հայկական համայնքին, ինչպես նաև՝

— ներկայացնել Հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը

— ծանոթնալ խնդիրներին և քննարկել դրանց հնարավոր լուծման ուղիները

— ծանոթանալ հայկական միությունների կողմից իրականացվող ծրագրերին և գործունեությանը

— քննարկել հայկական միությունների հետ համագործակցության հնարավորություններն ընդլայնելու հարցերը

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հանդիպմանը: