3+2 ձեւաչափի մոսկովյան հանդիպմանը Հայաստանի մասնակցության առաջին արդյունքները

  • by Éditeur, 15 Դեկտեմբերի, 2021 in Միջազգային Քաղաքականություն
416 դիտում

Մոսկովյան 3+2 ձևաչափով հանդիպումից հետո, որին մասնակցում էր Հայաստանը, երկու որոշում է կայացվել:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան կնշանակեն հատուկ բանագնացներ՝ քննարկելու հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Երկրները կվերսկսեն նաև չարթերային թռիչքները Կոստանդնուպոլսի և Երևանի միջև։ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Բաքվի հետ կհամակարգի քայլերը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հաստատել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում միջնորդության խնդրանքով։

Սա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» տեղի է ունենալու Մոսկվա-Բաքու-Անկարա համաձայնությունների ու շահերի պայմաններով, մինչ Հայաստանի իշխանությունը խոսում է «առանց նախապայմանների կարգավորման» մասին եւ ողջունում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը։

Երկրորդ կարևոր որոշումը կայացվել է Ստեփանակերտում. Արցախում կստեղծվեն լայն գործառույթներով ու խնդիրներով ոստիկանական ուժեր։ Նրանք կմասնակցեն երկրի պաշտպանությանը, կպաշտպանեն հատուկ և կարևոր օբյեկտները, կապահովեն հատուկ բեռների փոխադրման անվտանգությունը։ Օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանական հանձնաժողովի կողմից։

Սրանք Մոսկվայում կայացած 3 + 2 հանդիպման առաջին արդյունքներն են։

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան է իր արտաքին քաղաքականությանն առնչվող որոշումներում, սակայն դա չի նշանակում, որ այդ քաղաքականությունը պետք է արվի ի վնաս հայ ազգի, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների, ինչը աննախադեպ կլինի։

Զավթիչ Թուրքիայի հետ մերձեցման պայմանները պետք է կազմվեն Արևմտյան Հայաստանի կառավարության նկատմամբ ազատ, նախնական և տեղեկացված համաձայնության հիման վրա՝ հաշվի առնելով Բռնազավթված Արևմտյան Հայաստանի տարածքը և Հայերի դեմ կատարված  ցեղասպանությունը որոնք ճանաչվել են միջազգային ատյանների կողմից.

Արևմտյան Հայաստանի կառավարությունը, հետևաբար, հրավիրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ստեղծել բոլոր այն գործնական պայմանները, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրել հարևանության քաղաքականությանը վերաբերող հարցեր: