Կիպրոսը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք

  • by Éditeur, 03 Ապրիլի, 2015 in Միջազգային Քաղաքականություն
445 դիտում
Երկրի խորհրդարանը օրինագծին կողմ քվեարկեց միաձայն: Անցած դարում Օսմանյան Թուրքիայում 1.5 միլիոն հայերի ցեղասպանության ժխտումը Կիպրոսում այսուհետ քրեորեն պատժելի արարք է։ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն այսօր առավոտյան միաձայն կողմ քվեարկեց այդ օրինագծին։ Այսպիսով Կիպրոսը դարձավ եվրոպական չորրորդ երկիրը՝ Սլովակիայից, Շվեյցարիայից և Հունաստանից հետո, որտեղ Հայոց ցեղասպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների ժխտումը քրեորեն պատժելի է։ Կիպրական այս օրենքը պատիժ է սահմանում 5 տարվա ազատազրկում և/կամ 10 հազար եվրո տուգանքի տեսքով: «Այսօր պատմական օր է»,- Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Յիաննակիս Օմիրուի խոսքերն է մեջբերում «Ռոյթերզ»-ը։ Օմիրուի խոսքով՝ այս օրինագիծը թույլ է տալիս վերականգնել պատմական ճշմարտությունը։ Արևմտյան մամուլն, անդրադառնալով այս իրադարձությանը, չի բացառում, որ այն էլ ավելի կսրի շուրջ չորս տասնամյակ շարունակվող թուրք-կիպրական հակամարտությունը, որի պատճառը Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումն ու այն թուրքական պետություն ճանաչելու փաստն է։ Անցյալ տարի Հունաստանի կողմից նմանօրինակ օրինագծի ընդունումը հարուցել էր Թուրքիայի զայրույթը։ Այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե այդ քայլով Հունաստանը խնդրահարույց է դարձնում թուրք-հունական հարաբերությունները։ Պաշտոնական Աթենքը ի պատասխան հայտարարել էր, թե օրինագիծը համահունչ է Եվրոպայում ընդունված որոշումներին և այն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքին։ Չնայած այն հանգամանքին, որ կիպրական օրինագիծը հեղինակել են երկրի բոլոր քաղաքական կուսակցությունները, այդուհանդերձ, այն որոշակի տարաձայնությունների տեղիք է տվել։ Օրինագծի քննարկումն անցյալ շաբաթ հետաձգվել էր։ Պատճառն, ինչպես և սպասվում էր, թուրքական կողմի ճնշման փորձերն էին, «Ազատության» հետ զրույցում ասաց Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահդեսյանը։ «Դժվար էր, մի մոռացեք, որ Կիպրոսի բնակչության 30-35 տոկոսը թուրք է։ Կարևոր էր, որ օրենքը միաձայն անցավ այսօր»,- ասաց Մահդեսյանը։ Պաշտոնական Երևանը ողջունել է Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Այս մասին այսօր հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ իրադարձությունը խորհրդանշական է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ «Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», - հայտարարել է Նալբանդյանը: Կիպրոսի Հանրապետությունը, հիշեցնենք, առաջին երկիրն էր, որ բարձրաձայն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ հարցը բարձրացնելով ՄԱԿ-ում՝ դեռևս 1965 թվականին: Ունենալով ավելի քան 30 տոկոս թուրքազգի բնակչություն՝ այս երկիրը նաև առաջինն էր Եվրոպայում, որը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ 1975 թվականին: Անցյալ շաբաթ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն հաստատել է իր մասնակցությունը Հայաստանում ապրիլի 23-25-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Կիպրական մամուլի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված երկրում մի շարք միջոցառումներ են նախատեսված, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը նվիրված նամականիշի թողարկում, մշակութային, գիտական միջոցառումների կազմակերպում, ցուցահանդեսներ, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրում, հունարեն և հայերեն լեզուներով ցեղասպանության թեմային նվիրված մի շարք գրքերի տպագրություն։   http://www.azatutyun.am/content/article/26935001.html In a move hailed by Armenia, Cyprus enacted on Thursdaya law making it a crime to publicly deny the 1915 Armenian genocide in Ottoman Turkey. A bill unanimously passed by the Cypriot parliament made corresponding changes in the country’s existing legislation dealing with denial of crimes against humanity. Until now it required prior rulings by international courts. “Today is a historic day,” the parliament speaker, Yiannakis Omirou, said, according to the Reuters news agency. “It allows parliament to restore, with unanimous decisions and resolutions, historical truths.” The east Mediterranean island, partly occupied by Turkey since 1974, was one of the first countries worldwide in 1975 to recognize as genocide the World War One-era slaughter of some 1.5 million Armenians by the Ottoman Turks. Cypriot President Nicos Anastasiades is one of the world leaders expected to attend the April 24 commemorations in Yerevan of the 100th anniversary of the genocide. The passage of the Cypriot bill coincided with a visit to Nicosia by an Armenian parliamentary delegation headed by speaker Galust Sahakian. The latter met with Omirou and addressed the Cypriot parliament later on Thursday. “I express our profound gratitude for the adoption by the Cyprus House of Representatives of the bill criminalizing denial of the Armenian Genocide,” Sahakian said in his speech. He described Cyprus as a “country that has for centuries displayed its friendly and brotherly attitude towards Armenia.” Foreign Minister Edward Nalbandian was also full of praise for the Greek Cypriots. “This is a symbolic event coming on the eve of the centenary of the Armenian Genocide,” Foreign Minister Edward Nalbandian said in a written statement. “With the passage of this bill Cyprus has made an important contribution to the noble task of preventing genocides and crimes against humanity,” added Nalbandian. There was no immediate reaction to the development from official Ankara.
France -- Lawyers representing Armenia, Amal Clooney (R) and Geoffrey Robertson, arrive for the start of the appeal hearing in Perincek case before the European Court of Human Rights in Strasbourg, January 28, 2015France -- Lawyers representing Armenia, Amal Clooney (R) and Geoffrey Robertson, arrive for the start of the appeal hearing in Perincek case before the European Court of Human Rights in Strasbourg, January 28, 2015
Official Yerevan reacted just as positively to the passage in recent years of similar bills by the parliaments of Switzerland, Slovakia and Greece. The French parliament also criminalized Armenian genocide denial in 2012. However, France’s highest court subsequently declared the move unconstitutional, citing French legislation guaranteeing freedom of speech. The European Court of Human Rights (ECHR) cited similar grounds when it struck down in 2013 a Swiss court ruling against a Turkish politician who branded the Armenian genocide an “international lie” during a lecture tour in Switzerland. The Swiss government responded by appealing against the ECHR verdict. The Strasbourg-based court’s Grand Chamber opened hearings on the appeal, strongly backed by the Armenian government, in January. http://www.azatutyun.am/content/article/26935267.html