Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ իրենք լքում են Եվրախորհուրդը, և այդ ծանուցումը փոխանցվել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։
Ընդգծելով, որ որոշումը փոխանցվել է ԵԽ գլխավոր քարտուղարին, հայտարարության մեջ ասվում է. «Այս պայմաններում մեր երկիրը չի մնա Եվրախորհրդում։ Մարտի 15-ին Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ծանուցվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս է գալիս կազմակերպությունից»։
Դուրս գալով ԵԽ-ից՝ Ռուսաստանը ստիպված կլինի դենոնսացիայի ենթարկել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։ Եվրոպայի խորհուրդն իր հերթին մտադիր էր հեռացնել ՌԴ-ին իր շարքերից։ Այդ մասին հայտարարվել էր մարտի 14-ին Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում։
