Արեւելյան Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ, որը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, տեղեկացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը։
Հարթակի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները։
Առաջին Գիտության շաբաթը խորհրդանշելու է գիտության և հասարակության միջև կապը։ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը». սա և՛ այս տարվա թեման է, և՛ այն առանցքային նպատակը, որին ուղղված է լինելու Գիտության շաբաթ նախագիծը։
Նախատեսվում է անցկացնել միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում, ինչպես նաև Երևանի Ազատության հրապարակում բոլոր վեց օրերի ընթացքում։«Գիտության շաբաթ» նախագիծը միջազգային ձևաչափ է։
