Արեւելյան Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց

  • by Editbeglari, 15 Հունիսի, 2024 in Գիտություն
342 դիտում

44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր։ 

Արենի երազանքը կյանքի կոչելու համար տղայի ծնողները որոշել են իրականացնել կրթական ծրագիր՝ հնարավորություն տալով շատ երիտասարդների համապատասխան ոլորտներում ստանալ անվճար կրթություն։Դասընթացները իրականացվում են հերոսի անունը կրող «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում։ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է. ձեռք են բերվել հատուկ տպիչներ՝ եռաչափ մոդելավորման դասընթացների կազմակերպման նպատակով։ Բրեգործական հիմնադրամը բացի աերոինժեներությունից իրականացնում է նաև եռաչափ մոդելավորման դասընթաց։