«Համշենցակ Լիզու Գիտանութուն» («համշենի լեզվի իմացություն») խորագրով Անկարայի «Իզան» հրատարակչատան մատենաշարում լույս տեսավ համշենահայ մանկավարժ և Համշենի բարբառի հետազոտող Հուրիյե Շահինի վերջին գիրքը։
Շահինը հույս ունի, որ այս հրատարկությունով վերջ է դնելու համշենցիների ազգագրական հատկությունների մասին ասված շինծու տեսություններին
Հուրիյե Շահինի՝ համշենական քերականության մասին այս ուսումնասիրության համար փետրվարի 24-ին կայացավ հատուկ շնորհանդես։ Այդ օր Շահինը ընթերցողների համար մակագրեց նաև իր նախորդ գրքերը։
Հեղինակը այժմ պատրաստվում է «Հատիկ» միության նախաձեռնությամբ Ստամբուլում մարտի 17-ին կայանալիք շնորհանդեսին։
