Էլինան այս մրցաշրջանում հաջող է հանդես գալիս: 21-ամյա թենիսիստուհին Australian Open-ում հասավ երրորդ շրջան, կրկնեց Roland Garros-ի անցած տարվա արդյունքը, իսկ Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ մարզական կարիերայում առաջին անգամ եզրափակիչ հասավ արդեն WTA մակարդակում՝ նաեւ հանգրվանելով 58-րդ հորիզոնականում: Ասենք նաեւ, որ մարզուհին Ռուսաստանի 10 լավագույն կին թենիսիստուհիներից մեկն էր: Aravot.am-ը վերջին շրջանում Էլինա Ավանեսյանի մրցելույթների մասին տեղեկատվություն տալիս անընդհատ նշում էր, որ նա շատ մոտ ապագայում հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Եվ ահա, WTA-ն իր կայքում օգոստոսի 5-ին փոխել է Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիությունը՝ նշելով Հայաստան անունը: Իսկ դա նշանակում է, որ նա արդեն Հայաստանի թիվ մեկ թենիսիստուհին է:
Էլինա Ավանեսյանը այլեւս պաշտոնապես ներկայացնում է Արեվելյան Հայաստանը
- by Editbeglari, 07 Օգոստոսի, 2024 in Լուրեր
240
դիտում
