Վահե Սուքիասյանը դարձել է Փոթիում անցկացված կայծակնային շախմատի 2-րդ մրցաշարի հաղթող

  • by Editbeglari, 23 Հուլիսի, 2024 in Լուրեր
236 դիտում

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի երկրորդ մրցաշարի հաղթող: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:

Հակոբ Հակոբյանը 7.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գագիկ Մելքումյանը: