Հայ ճարտարապետի նախագծած մզկիթը ներառվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում

  • by Éditeur, 08 Հուլիսի, 2020 in Արմենոցիդ
829 դիտում

Նեվշեհիր նահանգի Աշաղըբարաք գյուղում գտնվող մզկիթը որպես յուրօրինակ կառույց ներառվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում։

Habertürk–ի փոխանցմամբ՝ Նեւշեհիրի Աշաղըբարաք գյուղի մզկիթը դեռեւս 1850–ականներին կառուցվել է հայ ճարտարապետի նախագծով եւ նմանատիպ մզկիթ Թուրքիայում ընդամենը 2 օրինակ կա։ Եւ քանի որ այն յուրօրինակ ճարտարապետական կառույց է, ընդգրկվել է մշակութային ժառանգության ցանկում։

Աշաղըբարաք գյուղի տարեցներից 92–ամյա Նիյազի Քարաջան պատմել է, որ այս մզկիթը կառուցելու համար իրենց գյուղացիները հրավիրել են Քեքլիք անունով մի վարպետի, որն էլ ասել է, թե լավագույն մզկիթը կարող են նախագծել հայ ճարտարապետները։ «Այն ժամանակ հայերը Նեւշեհիրում կառուցում էին թե եկեղեցիներ, թե մզկիթներ։ Հայ ճարտարապետը եկավ եւ նախագծեց մեր մզկիթը»,–պատմել է Նիյազի Քարաջան։

Նեւշեհիր նահանգի Աշաղըբարաք գիւղին մէջ գտնուող մզկիթը որպէս իւրօրինակ կառոյց ներառուեր է Թուրքիայի մշակութային ժառանգութեան ցանկին։

Habertürk–ի փոխանցմամբ՝ Նեւշեհիրի Աշաղըբարաք գիւղի մզկիթը դեռեւս 1850–ականներուն կառուցուեր է հայ ճարտարապետի նախագիծով եւ նման մզկիթ Թուրքիոյ մէջ ընդամենը 2 օրինակ կայ։ Եւ քանի որ այն իւրօրինակ ճարտարապետական կառոյց է, ընդգրկուեր է մշակութային ժառանգութեան ցանկին մէջ։

Աշաղըբարաք գիւղի բնակիչներէն 92–ամեայ Նիյազի Քարաջան պատմեր է, որ այս մզկիթը կառուցելու համար իրենց գիւղացիները հրաւիրեր են Քեքլիք անունով  վարպետի մը, որն ալ ըսեր է, թէ լաւագոյն մզկիթը կարող են նախագծել հայ ճարտարապետները։ «Այն ժամանակ հայերը Նեւշեհիրի մէջ կը կառուցէին թէ եկեղեցիներ, թէ մզկիթներ։ Հայ ճարտարապետը եկաւ եւ նախագծեց մեր մզկիթը»,–պատմեր է Նիյազի Քարաջան։