“Մարտիկների տունը” լի էր ՝ Միսաք Մանուշյանի և Ֆրանսիայի դիմադրության ոգու մասին համաժողովի համար, որը կազմակերպվել էր ANACAS-ի և Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի կողմից` ֆրանսիական Անտիկ քաղաքում։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ տիկին Լիտիա Մարգոսեանը և Անտիբ-Ժուան լը Պինսի քաղաքապետ պարոն Ժան ԼԵՈՆԵՏԻՆ բացակայում էին` նախապես ներողություն խնդրելով համաժողովին իրենց բացակայության համար։
Պաշտոնական հյուրերի ցանկում էին `
Գեներալ-մայոր Սուրեն ՇԱՀՈՒՄՅԱՆը, օպերատիվ համակարգող, Արևմտյան Հայաստանի կառավարության անդամ,
<<Հայ վետերանների և համախոհների ազգային ասոցիացիայի>> նախագահ Սերժ Վրեժ ԱԲՐԱՀԱՄԵԱՆը, Ժան Արմեն ՂԱԶԱՐՈՍՅԱՆը, <<Ֆրանսիացի վետերանների և հայազգի դիմադրության մարտիկների ասոցիացիայի>> նախագահ Քրիստիան ՋԻԱՄՊՐԵՏԻՆ, <<Մարտիկների տան” տնօրեն, UFAC-ի փոխնախագահ,
ՄԱԿ֊ի` ԷԿՕՍՕԿ-ի Հայաստանի նախագահ, գեներալ-մայոր Համլետ ՄԻՆԱՍՅԱՆը,
ICOCRIM ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոմիտեի փոխնախագահ, <<Կենտրոնական Եվրոպայի ռազմավարական վերլուծության կենտրոն>>-ի
ՄԽՎ (Ոստիկանության միջազգային ասոցիացիա) հայկական բաժնի փոխնախագահ, գնդապետ Վիրաբ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ,
Կարապետ ԱՆՏՈՍԵԱՆը, Լիոնում` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պատվո հյուպատոս
Պավել ԼԱՁԻՆՍԿԻՆ, Լեհաստանում` Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսը,
նկարչուհի` Նարե Սարգսյանը։
Հայրենակցական կազմակերպությունների և հիշատակի պատվիրակ ` գնդապետ Ժերալդ ԼԱԿՈՍՏԸ բացման ժամանակ անակնկալ արեց` նշելով, որ փետրվարի 16-ին քաղաքապետարանի խորհրդին խնդրանք կուղղվի ` Միսաք և Մելինե Մանուշյանների անունով քաղաքում անվանակոչելու շրջանաձև խաչմերուկը:
Բանախոսը՝ նախագահ Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ, ներածությունում հիշատակեց` Ֆրանսիայում Դիմադրության ոգու արմատները` կապելով այն գերմանական ռազմական ապարատի կողմից կազմակերպված և երիտթուրքերի կողմից իրականացրած ` հայերի հանդեպ ցեղասպանության հետ։
Միսաք Մանուշյանը և Մելինեն՝ ցեղասպանությունից որբացած երկու երեխաներ, միացան Ֆրանսիային և շարունակեցին իրենց պայքարը նացիստական զավթիչների դեմ` FTP-MOI-ի շրջանակներում:
Շատ հուզված` նախագահ Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ փակեց համաժողովը` կարդալով Միսաքի մահվան նախօրեին գրված նամակը` Մելինեին:
Նկարչուհի Նարե Սարգսյանը կարողացավ Անտիբ-Ժուան լը Պին քաղաքին առաջարկել մի նկար, որը ներկայացնում էր Միսաք Մանուշյանին և Մելինեին «Նամակ առ Մելինեին» ֆոնի վրա:
