Մելինե և Միսաք ՄԱՆՈՒՇՅԱՆՆԵՐԸ՝ Ֆրանսիական Անտիբ քաղաքի  ուշադրության կենտրոնում ։

  • by Editbeglari, 02 Մայիսի, 2025 in TV
305 դիտում

 “Մարտիկների տունը” լի էր ՝ Միսաք Մանուշյանի և Ֆրանսիայի դիմադրության ոգու մասին համաժողովի համար, որը կազմակերպվել էր ANACAS-ի և Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի կողմից` ֆրանսիական Անտիկ քաղաքում։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ տիկին Լիտիա Մարգոսեանը  և Անտիբ-Ժուան լը Պինսի քաղաքապետ պարոն Ժան ԼԵՈՆԵՏԻՆ  բացակայում էին` նախապես ներողություն խնդրելով  համաժողովին իրենց բացակայության համար։

Պաշտոնական հյուրերի ցանկում էին `

Գեներալ-մայոր Սուրեն ՇԱՀՈՒՄՅԱՆը, օպերատիվ համակարգող, Արևմտյան Հայաստանի կառավարության անդամ,

<<Հայ վետերանների և համախոհների ազգային ասոցիացիայի>> նախագահ Սերժ Վրեժ ԱԲՐԱՀԱՄԵԱՆը, Ժան Արմեն ՂԱԶԱՐՈՍՅԱՆը, <<Ֆրանսիացի վետերանների և հայազգի դիմադրության մարտիկների ասոցիացիայի>> նախագահ Քրիստիան ՋԻԱՄՊՐԵՏԻՆ, <<Մարտիկների տան” տնօրեն, UFAC-ի փոխնախագահ,

ՄԱԿ֊ի`  ԷԿՕՍՕԿ-ի Հայաստանի նախագահ, գեներալ-մայոր Համլետ ՄԻՆԱՍՅԱՆը,

ICOCRIM ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոմիտեի փոխնախագահ, <<Կենտրոնական Եվրոպայի ռազմավարական վերլուծության կենտրոն>>-ի 

ՄԽՎ (Ոստիկանության միջազգային ասոցիացիա) հայկական բաժնի փոխնախագահ, գնդապետ Վիրաբ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ,

Կարապետ ԱՆՏՈՍԵԱՆը, Լիոնում` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պատվո հյուպատոս

Պավել ԼԱՁԻՆՍԿԻՆ, Լեհաստանում` Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսը,

նկարչուհի` Նարե Սարգսյանը։

Հայրենակցական կազմակերպությունների և հիշատակի պատվիրակ ` գնդապետ Ժերալդ ԼԱԿՈՍՏԸ բացման ժամանակ անակնկալ արեց` նշելով, որ փետրվարի 16-ին քաղաքապետարանի խորհրդին խնդրանք կուղղվի ` Միսաք և Մելինե Մանուշյանների անունով քաղաքում անվանակոչելու շրջանաձև խաչմերուկը:

Բանախոսը՝ նախագահ Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ, ներածությունում հիշատակեց`  Ֆրանսիայում Դիմադրության ոգու արմատները` կապելով այն գերմանական ռազմական ապարատի կողմից կազմակերպված և երիտթուրքերի կողմից իրականացրած ` հայերի հանդեպ  ցեղասպանության հետ։

 Միսաք Մանուշյանը և Մելինեն՝ ցեղասպանությունից որբացած երկու երեխաներ, միացան Ֆրանսիային և շարունակեցին իրենց պայքարը նացիստական ​​զավթիչների դեմ` FTP-MOI-ի շրջանակներում:

Շատ հուզված` նախագահ Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ փակեց համաժողովը` կարդալով Միսաքի մահվան նախօրեին գրված նամակը` Մելինեին:

Նկարչուհի Նարե Սարգսյանը կարողացավ Անտիբ-Ժուան լը Պին քաղաքին առաջարկել մի նկար, որը ներկայացնում էր Միսաք Մանուշյանին և Մելինեին «Նամակ առ Մելինեին» ֆոնի վրա: