ԱՄՆ հայկական դպրոցներում ընդլայնվում են Հայերի Ցեղասպանությանը վերաբերող կրթական ծրագրերը․ Նունե Սիմոնյան

  • by Editbeglari, 03 Հունիսի, 2026 in Արմենոցիդ
106 դիտում

https://www.youtube.com/watch?v=zNxYcv_wSP4&source_ve_path=OTY3MTQ&embeds_referring_euri=https%3A%2F%2Falphanews.am%2F

ԱՄՆ-ում գործող հայկական կրթական հաստատություններում ներդրվում են Հայերի ցեղասպանության թեմային նվիրված նոր ուսումնական ծրագրեր։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտնել է լրագրող և հաղորդավար Նունե Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում գործում է շուրջ 22 հայկական դպրոց, որոնց մեծ մասը գտնվում է Կալիֆորնիայում, իսկ մնացածը՝ Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում, Միչիգանում և Նյու Յորքում։ Սիմոնյանը նշել է, որ Հայերի ցեղասպանության թեման կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն դպրոցական կրթական ծրագրերում, այլև ԱՄՆ-ի մի շարք համալսարանների հայագիտական ամբիոնների աշխատանքում։

Նրա գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները կրում են համակարգային բնույթ և ամրագրված են կրթական քաղաքականության շրջանակում։

Միաժամանակ Սիմոնյանը անդրադարձել է Հայաստանի որոշ համայնքներում դպրոցների օպտիմալացման գործընթացին՝ նշելով, որ այն հասարակական քննարկումների և տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել։

Նա ընդգծել է, որ սահմանամերձ և փոքր համայնքներում դպրոցների գործունեության կազմակերպման հարցը առաջացնում է մի շարք սոցիալական և լոգիստիկ խնդիրների վերաբերյալ մտահոգություններ, հատկապես աշակերտների տեղափոխման և կրթության հասանելիության համատեքստում։