Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիագումար նիստ․Մաս 1

  • by Editbeglari, 13 Հունիսի, 2026 in Լուրեր
90 դիտում

Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Երեւանյան Առաքելությունում տեղի ունեցավ Ազգային ժողովի հերթական նիստը։ Նիստի օրակարգը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը։

Բացման խոսքով հանդես եկավ Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը՝ անդրադառնալով հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, ազգային ինքնության պահպանման և ինքնորոշման իրավունքի կարևորությանը։ Իր ելույթում նախագահը շեշտեց, որ հայ ժողովուրդը, հաղթահարելով պատմական ծանր փորձությունները, շարունակում է հավատարիմ մնալ իր ազգային և պետական իղձերին ու չի հրաժարվի իր իրավունքներից։

Նիստի ընթացքում Նելլի Հարությունյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներին։ Քվեարկության արդյունքներով պատգամավոր ընտրվեց Կարո Կարապետյանը, որից հետո տեղի ունեցավ երդման հանդիսավոր արարողությունը։

Օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվեցին նաև Ազգային ժողովի հանձնաժողովները, որոնց թվում են իրավաբանական, վետերանների և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի, հյուպատոսական կապերի, կրթության և գիտության, տնտեսության և էներգետիկայի զարգացման, ընտանիքի, կանանց, երեխաների և սպորտի, ցեղասպանության հատուցման, Արցախի, ինչպես նաև այլ մասնագիտացված հանձնաժողովներ։

Նիստն անցավ գործնական մթնոլորտում՝ ընդգծելով ազգային շահերի պաշտպանության և պետական կառույցների զարգացմանն ուղղված աշխատանքների շարունակականությունը։