

Հանրությանը կոչ է արվում աջակցել պարալողորդ Գարիկ Միքայելյանին, ով զինվորական ծառայության ընթացքում կորցրել է երկու ձեռքերը, սակայն շարունակում է պայքարել՝ ներկայացնելու Հայաստանը և նվաճելու 2028 թվականի Լոս Անջելեսի պարալիմպիկ խաղերի ուղեգիր։
Սեպտեմբերի 7–12-ը կայանալիք Եվրոպայի պարալողի առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել 5000 եվրո։ Այս պահին հավաքվել է 1000 եվրո, և դեռ անհրաժեշտ է 4000 եվրո։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է վճռորոշ նշանակություն ունենալ երիտասարդ մարզիկի ճանապարհին։
Ցանկացած տեղեկատվության կամ այս նախաձեռնությանը մասնակցելու համար կարող եք կապ հաստատել՝
* Ալինա Վարդանյանի հետ (WhatsApp): +33 6 26 24 75 12
