«Հայ Ճամբա» ռազմահայրենասիրական կազմակերպությունը նախաձեռնում է առաջին ճամբարը

  • by Editbeglari, 08 Օգոստոսի, 2026 in Լուրեր
41 դիտում

Ստեղծվել է «Հայ Ճամբա» ռազմահայրենասիրական կազմակերպությունը՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ և Անվտանգության խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանի և Արեւմտեան Հայաստանի  կառավարության հովանու ներքո։ Կազմակերպության նախագահն է Վազգեն Սիսլյանը, իսկ հիմնադիրների կազմում են Աշոտ Հարությունյանը, Նելլի Հարությունյանը և այլ ներկայացուցիչներ։

Կազմակերպությունը նախատեսում է անցկացնել իր անդրանիկ հնգօրյա ճամբարը, որին կմասնակցի շուրջ 70–75 երիտասարդ։ Ծրագրում ընդգրկված են արշավներ, առաջին օգնության և անվտանգության դասընթացներ, մարզական ու հայրենասիրական միջոցառումներ, ռազմավարական պատրաստություն, ինչպես նաև մշակութային և կրթական հանդիպումներ։

Ճամբարի նպատակն է երիտասարդների շրջանում ամրապնդել հայրենասիրական ոգին, կարգապահությունը, փոխօգնության և թիմային աշխատանքի մշակույթը։