ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – 1993թ.-ի Մարտ 27-ին հայկական զօրքերը սկսեցան Քարվաճառի ազատագրման գործողութիւնը: Ապրիլի 1-ին՝ ազատամարտիկներ Արմենակ Աբրահամեանի, Յովսէփ Յովսէփեանի, Վոլոդիա Աւետիսեանի, Սարգիս Կարապետեանի, Միշա Թադեւոսեանի, Յոզէֆ Ներսէսեանի, Վիգէն Աբրահամեանի եւ այլոց շնորհիւ ազատագրուեցաւ Քարվաճառը։ Ապրիլի 2-ին հայկական ուժերը շարժուեցան առաջ, իսկ երեք օր անց դիրքաւորուած էին Օմարի լեռնանցքին:
Քարվաճառի գործողութիւնները սկիզբ առին Մարտի 31-ի գիշերը՝ ժամը 00։00-ի սահմաններուն։ Ապրիլի 1-ին, 25 կմ քալելէ ետք՝ հայկական զօրքերն արդէն Քարվաճառի կեդրոնին էին։ Երկու մարտական դիրքեր գրաւուեցան․ առաջինը՝ առաւօտեան 07։00-ին, իսկ երկրորդը՝ 10։30-ի սահմաններուն։
Քարվաճառի ազատագրումը շատ կարեւոր էր Հայաստանի եւ Արցախի հիւսիսային ու հիւսիս-արեւելեան սահմաններու անվտանգութեան ապահովման համար: Քարվաճառը կարեւոր ռազմավարական կէտ էր հայկական կողմին համար, որու ազատագրման հետեւանքով՝ կայուն կապ հաստատուեցաւ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ, զգալիօրէն կրճատուեցաւ ճակատային գիծը, ապահովելով Մարտակերտի շրջանի թիկունքը:
2013-ին լոյս տեսած է « ՔԱՐՎԱՃԱՌ – Մեր Պատուոյ Պարտքը » հեղինակ` Լեւոն Մինասեան

Գիրքում նկարագրված է 1993 փվականի ապրիլ 1-ին Քարվաճառ քաղաքի ազատագրաման պայքարը Հովսեփ Հաովսեփեանի հրամանատարությամբ եւ Ազատագրական բանակում ընդգրկված Վարդենիսի զորագնդի իր զինակից ընկերների մասնակցությամբ:
Գրքում ներկայացված են նաեւ Ազատագրական բանակի առաջին հրամանատար, հերոս Լեոնիդ Ազգալդյանի գործունեությունը եւ գաղափարները:
Գիրքը նվիրում եմ իմ բարեկամ, հերոս հրամանատար
Լեոնիդ Ազգալդյանի
Եւ այն բոլոր ազատամարտիկների հիշատակին որոնք ընկան ռազմի պատվո դաշտում’
Հանուն Հայաստանի հրատեւման:
Հովսեփ Հաովսեփեան
