Զերզևան ամրոցը, որը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Տիգրանակերտի Չինար գավառում, այս տարի գրանցել է ռեկորդային թվով այցելու: Ամրոցը՝ իր մեջ պահվող նմուշներով գրավել է աշխարհի ուշադրությունը։
Պատմական պարիսպներն ու Հեվսելի պարտեզները, Իչքալե թանգարանային համալիրը և հարուստ պատմամշակութային արժեքները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Հաջորդ տարվա համար բազմաթիվ ծրագրեր կան ՝ կապված Զերզևան ամրոցի և Միթրա տաճարի լայնածավալ գովազդման հետ:

Պեղումների արդյունքում հայտնաբերված կնիքը հիմք է հանդիսացել՝ ամրոցի տարիքն ու պատմությունը ևս 200 տարով մեծացնելու գործում: Կնիքի հետ միասին հայտնաբերվել են նաև շատ այլ իրեր: Այժմ կարող ենք ասել, որ Զերզևան ամրոցը 3 հազար տարեկան է:
