Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է Պարանայի միջազգային փառատոնի ծրագրում

  • by Éditeur, September 03, 2020 in Միջոցառումներ
1334 դիտում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցութեամբ` «Էդգար Պաղտասարեան Ֆիլմ Պրոդակշն» ընկերութեան կողմէ նկարահանուած ռեժիսոր Էդգար Պաղտասարեանի «Էրկեն գիշեր»ֆիլմն ընդգրկուեր է Պարանայի միջազգային կինոփառատօնի մրցոյթային ծրագրին մէջ, որն պիտի անցկացուի Սեպտեմբերի 4-էն 8-ը։

Այս մասին կը յայտնեն Հայաստանի ազգային կինոկենտրոնէն։ 

Հիշեցնենք, որ «Էրկեն գիշերը» «Լաւագոյն արտասահմանեան ֆիլմ» ճանաչուած էր նաեւ THE INDIE FOR YOU FILM FESTIVAL փառատօնին:

Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Էդգար Պաղտասարեանի 1 ժամ 40 րոպէ տեւողութեամբ «Էրկեն գիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծուեր է 3 տարուայ ընթացքին իրականացուած նկարահանումներու եւ հսկայածաւալ աշխատանքի արդիւնքին:

Ֆիլմը նկարահանուեր է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցութեամբ։

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոհարթակներում:

Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը 2019-ի լավագույն կինոնկար ճանաչված ու ևս 5 անվանակարգերում մրցանակի արժանացած «Էրկեն կիշերը» գրանցել է հերթական նվաճումը: Հայկական ազգային կինոակադեմիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կինոնկարը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել THE INDIE FOR YOU FILM FESTIVAL փառատոնում: