Տրապիզոնի Սուրբ Սոֆիա թանգարանը մզկիթի վերածելու հետ կապված կաևոր որոշում

  • by Éditeur, 06 Ապրիլի, 2018 in Ժառանգություն
578 դիտում

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Դատարանը Սուրբ Սոֆիա թանգարանը մզկիթի վերածելու վերաբերյալ կաևոր որոշում է կայացրել։ Գերագույն դատարանը ընդունել Սուրբ Սոֆիա թանգարանը մզկիթի վերածելու վերաբերյալ Ճարտարապետների պալատի բողոքը։ Այս հարցի վերաբերյալ կայացրած որոշոմամբ, դատարանը չեղարկել է ծրագրերի վերաբերյալ Պաշտպանության խորհրդի որոշումը։

Տրապիզոնի Սուրբ Սոֆիա թանգարանը մզկիթի վերածելու դատական պրոցեսի ընթացքում ըդնունվել է շատ կարևոր որոշում։ Ճարտարապետների պալատի՝ Պաշտպանության կոմիտեի որոշման դեմ ուղղված բողոքը քննարկվել է գերագույն դատարունում։ Գերագույն դատարանը բավարարել Է Ճարտարաեպտների պալատի բողոքը ընդդեմ Պաշտպանության կոմիտեի որոշման։
Դատարանի կայացրած որոշումից հետո Ճարտարապետների պալատը տարածել է հայտարարություն։
«Մեր մշակութային բազմազանության և հարստության տեսանկյունից շատ մեծ կարևորություն ունեցող պատմական այս կառույցի համար ամենալավն լուծումը որպես թանգարան գործելն է», -նշված է հայտարարության մեջ։
Սուրբ Սոֆիան կառուցվել է 13-րդ դարում, 1964 թվականից ի վեր այն վերածվել է թանգարանի։ 2013թ Սուրբ Սոֆիայի վերահսկողությունը անցել է Տրապիզոնի Վաքըֆների նահանգային վարչության տնօրինությանը, այդ ժամանակվանից ի վեր թանգարանը ծառայել է որպես մզկիթ։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: