Վանի Սուրբ Գևորգ եկեղեցին և հայկական պատմական գերեզմանոցը պահպանության տակ կառնվեն

  • by Editbeglari, 30 Հուլիսի, 2026 in Ժառանգություն
113 դիտում

Վանի Իփեքյոլուի քաղաքապետարանն աշխատանքներ է սկսել Սուրբ Գևորգ եկեղեցին և հայկական պատմական գերեզմանոցը պահպանության տակ վերցնելու նպատակով։ Մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ուսումնասիրել է տարածքը, զեկույց գրել այդ մասին, և համապատասխան առաջարկը քաղաքապետարանի խորհրդի կողմից հաստատվելուց հետո կոնկրետ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ։

Աղբյուրի համաձայն՝ տարածքն ուսումնասիրելիս մասնագետների հանձնաժողովը մեկ առ մեկ հանդիպել է եկեղեցու գտնված թաղամասի թաղապետի և բնակիչների հետ, տեղում հետազոտել է ավիրված կառույցները և լսել քաղաքացիների առաջարկներն ու պահանջները։

Հանձնաժողովի անդամները հավաստիացրել են, որ իրենց աշխատանքները չեն սահմանափակվելու միայն վերոնշյալ եկեղեցով ու գերեզմանոցով․ նրանց նպատակն է լինելու ուսումնասիրել Վանում գտնվող բոլոր պատմական եկեղեցիներն ու գերեզմանոցները։

Մասնագետներն ուսումնասիրություններից հետո մի մանրամասն զեկույց կներկայացնեն Իփեքյոլուի քաղաքապետարանի խորհրդին, որից հետո կոնկրետ քայլեր կձեռնարկվեն պատմական շինությունները պահպանելու ուղղությամբ։