Անցյալի բեկորները վերականգնելու ճանապարհին

  • by Editbeglari, 18 Հուլիսի, 2026 in Արմենոցիդ
68 դիտում

Հայ լուսանկարիչ և «Ուիթինսվիլի հայերը» թվային արխիվի համահիմնադիր Գրիգորի Ջունդանյանը թուրքական *Agos* պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր ընտանիքի արմատները որոնելու նպատակով Արևմտյան Հայաստան կատարած այցի մասին։ Նրա խոսքով՝ Հայերի ցեղասպանության հետևանքները շարունակում են փոխանցվել սերնդեսերունդ՝ ձևավորելով մարդկանց ինքնությունն ու հավաքական հիշողությունը։

Ջունդանյանն իր նախագծերով փաստագրում է սփյուռքահայ ընտանիքների պատմությունները և փորձում վերականգնել ցեղասպանության հետևանքով խզված ընտանեկան կապերը։ Արաբկիր կատարած այցելության ընթացքում նա ուսումնասիրել է իր նախնիների հայրենիքը և բացահայտել պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր 1915 թվականին փրկել են իր հարազատների կյանքը՝ ընդգծելով հիշողության պահպանման և պատմական արդարության կարևորությունը։