Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Հայերի ցեղասպանության զոհերի հուշահամալիր

  • by Editbeglari, 02 Հուլիսի, 2026 in Արմենոցիդ
78 դիտում

2026 թվականի հունիսի 30-ին Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Յոհաննես Ֆոլկմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

Այցը ևս մեկ անգամ ընդգծում է պատմական հիշողության պահպանման, մարդկության դեմ գործված հանցագործությունների դատապարտման և միջազգային համագործակցության կարևորությունը՝ ցեղասպանությունների կանխարգելման և պատմական արդարության հաստատման գործում։