«Իշխանի շղթա»՝ սահմանը պահող զինվորներին

  • by Editbeglari, 24 Հունիսի, 2026 in Լուրեր
161 դիտում

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանը այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ։

Այցի շրջանակում նա հանդիպել է հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորներին և բարձր գնահատելով նրանց անձնվեր ծառայությունը՝ պարգևատրել «Իշխանի շղթա» պատվավոր շքանշանով։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է սահմանապահ զինվորների կարևոր առաքելությունը, ինչպես նաև հայրենիքի անվտանգության ապահովման գործում նրանց ունեցած նշանակալի դերը։ Միջոցառումն անցել է ջերմ ու հայրենասիրական մթնոլորտում՝ արժևորելով հայ զինվորի նվիրումն ու ծառայությունը հայրենիքին։