«Հայոց Իշխանի Շղթա»-ի պատվավոր կրողների ցանկին ավելացավ Գևորգ Սիմոնյանը

  • by Editbeglari, 18 Հունիսի, 2026 in Լուրեր
173 դիտում

Հայկական մշակույթի, օծանելիքի արվեստի և պատմամշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած ներդրման համար Գևորգ Սիմոնյանն արժանացավ բարձր գնահատանքի։ Հանդիսավոր արարողության ընթացքում Մորուք Կարոն նրան հանձնեց «Հայոց Իշխանի Շղթա» պատվավոր շքանշանը։

Այսպիսով, «Հայոց Իշխանի Շղթա»-ի պատվավոր կրողների շարքը համալրվեց ևս մեկ արժանի անունով։ Գևորգ Սիմոնյանը հայկական հեղինակային օծանելիքի ոլորտի հայտնի ներկայացուցիչ է, «Gevorg Simonyan» բրենդի հիմնադիրը, ինչպես նաև Երևանում գործող օծանելիքի, լուսանկարչության, կինոյի և հնաոճ իրերի թանգարանի ստեղծողը։

Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացան թանգարանի հարուստ հավաքածուին, պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշներին և Գևորգ Սիմոնյանի տարիների նվիրումի արդյունքում ձևավորված մշակութային ժառանգությանը։ Ներկաները բարձր գնահատեցին նրա գործունեությունը՝ ուղղված հայկական մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը։