

«Զվարթնոցում» տեղի ունեցավ ջերմ և խորհրդանշական հանդիպում՝ նվիրված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին և նրա նախկին հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին։
Միջոցառման ընթացքում հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պագամավոր Կարո Կարապետյանը պատվավոր պարգևի՝ «Իշխանի շղթայի», արժանացրեց Վոլոդյա Ավետիսյանի զինվորներին՝ գնահատելով նրանց ծառայությունն ու հայրենանվեր գործունեությունը։
Հանդիպումն անցավ հուզիչ մթնոլորտում՝ ընդգծելով այն անխզելի կապը, որը տարիներ շարունակ միավորում է հրամանատարներին և նրանց զինվորներին։
