Մեկնարկել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքները

  • by Editbeglari, 25 Հունիսի, 2026 in Արմենոցիդ
84 դիտում

Արեւելյան Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր՝ տեղում ծանոթանալու վերանորոգման երկրորդ փուլի մեկնարկած աշխատանքներին։

Նախարարության հաղորդմամբ՝ նախատեսվում է ավելի ծավալուն վերականգնողական աշխատանքներ իրականացնել Հավերժության տաճարի երեք սյուների վրա, ինչպես նաև սկսել թանգարանային հատվածի նորոգումը։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների իրականացումը բարձր որակով և սահմանված ժամկետներում՝ ընդգծելով հուշահամալիրի պատմական և ազգային նշանակությունը։

Պատասխանատուների տեղեկացմամբ՝ վերանորոգման ընթացքում հուշահամալիրը կշարունակի բաց մնալ այցելուների համար։ Հիշեցնենք, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտվել էին ապրիլին, որի շրջանակում վերականգնվել էին համալիրի կենտրոնական, արևելյան և արևմտյան հատվածները, ինչպես նաև արդիականացվել էին ջրահեռացման և ոռոգման համակարգերը։