Հայկական դիցարանի Վահագն Վիշապաքաղ դիցի արձանը կրկին իր արժանի տեղն է զբաղեցրել Երևանի կենտրոնում։ Արձանի վերաբացումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ դառնալով մայրաքաղաքի մշակութային և ազգային խորհրդանիշներից մեկը։
Նախկինում արձանը տեղադրված էր Իսակովի պողոտայում, սակայն որոշում էր կայացվել այն տեղափոխել Երևանի քաղաքապետարանի և «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի միջև գտնվող Ռուսաստանի հրապարակ։
Վահագն աստծո արձանի վերադարձը Երևանի կենտրոն ոչ միայն քաղաքաշինական, այլև խորհրդանշական նշանակություն ունի՝ ընդգծելով հայկական հին հավատքի, ազգային ինքնության և պատմամշակութային ժառանգության արժևորումը։
