Այլակրոն Հայեր

  • by Éditeur, 18 Հունիսի, 2016 in Խորհրդարան
448 դիտում

03

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ՀԱՎԱՏՔԻ եւ հայրենակցական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների հայտարարությունը՝ ուղղված Հայկական բոլոր լրատվամիջոցներին:

ՀԱՎԱՏՔԻ եւ հայրենակցական հարցերի մշտական հանձնախմբերը հրավիրում են բոլոր լրատվամիջոցները՝ մասնակցելու եւ լուսավորելու աշխարհասփյուռ հայությունը / ԹԵՄԱՅ:(Այլակրոն) ՀԱՅԵՐԸ ԾՐԱԳՐի շուրջ/:

Այսու հրավիրում ենք բոլոր լրատվական աշխատակազմերը, թղթակիցները, լրագրողները, կուսակցական գործիչները, պետական պաշտօնյաները, իրավաբանները, պատմաբանները, հայագետները, հայագիտություն ուսանողները, մշակույթի գործիչները, արվեստագետները, կղերականները, հայրենակցական միությունները, երիտասարդական միությունները, օգնության խաչերի կազմակերպությունները, պատանեկան միությունները, կրթական հաստատությունները, դպրոցների տնօրենները, ուսուցիչ - ուսուցչուհիները, ուսանողները, դպրոցականները, եւ ընդհանրապես բոլոր հայերը իրենց կարծիքն արտահայտելու այս Թեմայի շուրջ:

ՀԱՐՑԸ

Մենք պատրա՞ստ ենք ընդունելու այլ կրօնների հետեւող մեր ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ, ինչպես որ են /մեր Բնօրրանի մեջ եւ այլ երկիրների մեջ ապրողները/:

Ձեր պատասխանները կարող եք ուղղել հետեւեալ հասցեին:

arevmdyan.kraseniag@gmail.com

Պատասխանելու նմուշը պարտադիր է:

Այս ծրագրի շուրջ օգոստոս–սեպտեմբերին, Երեւանի մեջ տեղի է ունենալու լսարան հավաք համագումար՝ մի որոշում կայացնելու միտումով։ Լսարան համագումարի օրը եւ վայրը հայտարարվելու է մամուլով։ Հրավիրված են բոլոր հայրենակիցներն անխտիր:

ՀԱՐՑ - Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական Հարցերի Մշտական հանձնախմբի հարցը աշխարհասփիւռ մեր հայրենակիցներին:

Պատրա՞ստ ենք արդէօք ընդունելու այլակրոն եւ հեթանոս մեր հայրենակիցները՝ հայրենի բնօրրանի եւ այլ երկիրների մեջ ապրող: Պատրա՞ստ ենք ընդունելու իրենց այնպես, ինչպես որ ե՛ն: Ձեր կարծիքը...

Հարցին պատասխանելու համար https://goo.gl/7iTpN5

 code- https://docs.google.com/forms/d/1chWJ0vbKOaWstMma4yzOBQzKMB5Lzg_-68P4HQ1QjZ0/viewform 03   Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ՀԱՒԱՏՔԻ եւ հայրենակցական հարցերու մշտական յանձնաժողովներու ներկայացուցիչներու յայտարարութիւնը՝ ուղղուած Հայկական բոլոր լրատուամիջոցներուն:   ՀԱՒԱՏՔԻ եւ հայրենակցական հարցերու մշտական յանձնախումբերը կը հրաւիրեն բոլոր լրատուամիջոցները՝ մասնակցելու եւ լուսաւորելու աշխարհասփիւռ հայութիւնը /ԹԵՄԱՅ:(Այլակրօն) ՀԱՅԵՐԸ ԾՐԱԳԻՐին շուրջ/:   Այսու կը հրաւիրենք բոլոր լրատուական աշխատակազմերը, թղթակիցները, լրագրողները, կուսակցական գործիչները, պետական պաշտօնեաները, իրաւաբանները, պատմաբանները, հայագէտները, հայագիտութիւն ուսանողները, մշակոյթի գործիչները, արուեստագէտները, կղերականները, հայրենակցական միութիւնները, երիտասարդական միութիւնները, օգնութեան խաչերու կազմակերպութիւնները, պատանեկան միութիւնները, կրթական հաստատութիւնները, դպրոցներու տնօրէնները, ուսուցիչ ուսուցչուհիները, ուսանողները, դպրոցականները եւ, ընդհանրապէս, բոլոր հայերուն իրենց կարծիքը արտայայտելու այս Թեմային շուրջ:   ՀԱՐՑՈՒՄԸ Մենք պատրա՞ստ ենք ընդունելու մեր Այլակրօն, Հեթանոս եւ այլ Կրօններու հետեւող ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ, ինչպէս որ են: /մեր Բնօրրանին մէջ եւ այլ երկիրներու մէջ ապրողները/:   Ձեր պատասխանները կրնաք ուղղել հետեւեալ հասցէին: arevmdyan.kraseniag@gmail.com   Պատասխանելու նմուշը պարտադիր է:   Այս ծրագիրին շուրջ Օգոստոս–Սեպտեմբերին, Երեւանի մէջ տեղի պիտի ունենայ լսարան հաւաք համագումար մը՝ որոշում մը առնելու միտումով։ Լսարան համագումարին օրը եւ վայրը կը յայտարարուի մամուլով։ Հրաւիրուած են բոլոր հայրենակիցներն անխտիր:   ՀԱՐՑՈՒՄ - Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)   Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական Հարցերու Մշտական յանձնախումբի հարցումը, աշխարհասփիւռ մեր հայրենակիցներուն:   Պատրա՞ստ ենք արդէօք ընդունելու այլակրօն եւ հեթանոս մեր հայրենակիցները՝ հայրենի բնօրրանի եւ այլ երկիրներու մէջ ապրող: Պատրա՞ստ ենք ընդունելու իրենց այնպէս, ինչպէս որ ե՛ն: Ձեր կարծիքը...  
Հարցումին պատասխանելու համար https://goo.gl/7iTpN5